ԱՄՆ դեսպանն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության ուժեղ կողմերը առողջապահության ոլորտում
Երևանի պետական բժշկական համալսարանի Միջազգային բժշկական համագումարի ընթացքում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդգծեց հայ-ամերիկյան համագործակցության ուժեղ կողմերը, այդ թվում՝ առողջապահության կարևորագույն ոլորտում մեր համատեղ աշխատանքի կարևորությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։



