երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ 2023 ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի օգնություն ՀՀ-ին և 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման համար. Ամերիկայի հայկական համագումար

ԱՄՆ 2023 ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի օգնություն ՀՀ-ին և 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման համար. Ամերիկայի հայկական համագումար

ԱՄՆ 2023 ֆինանսական տարվա վերջնական հատկացումների օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Եզրափակիչ զեկույցում ասվում է, որ համաձայնագիրը ներառում է ոչ պակաս, քան 60 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի համար աջակցություն, ներառյալ՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության ծրագրեր:

Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսում է տրամադրել 2 միլիոն ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած տարածքներում «մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման աշխատանքների համար», - նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: