ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՀ-ն Հայաստանին 280 մլն դոլար Է հատկացրել COVID - 19-ի դեմ պայքարի համար

ԱՄՀ-ն Հայաստանին 280 մլն դոլար Է հատկացրել COVID - 19-ի դեմ պայքարի համար

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը նախօրեին որոշում է կայացրել Հայաստանին 280 մլն դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հաղորդում է «Փրայմ» տնտեսական տեղեկատվության գործակալությունը ՝ վկայակոչելով հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանին 280 մլն ԱՄՆ դոլարի անհապաղ հատկացում", - ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ:

Հիմնադրամից հավելում են, որ «այս ֆինանսավորման հասանելիությունը կօգնի իշխանություններին կանխել կարճաժամկետ ռիսկերը եւ ռեսուրսներ տրամադրել COVID-19 համաճարակի անհետաձգելի սոցիալական եւ տնտեսական հետեւանքները լուծելու համար»:

  • Կիսվել: