չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ամերիկացի սենատոր Էնթոնի Պորտանտինոն ԱՄՆ նախագահին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկացի սենատոր Էնթոնի Պորտանտինոն ԱՄՆ նախագահին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 24-ի նախաշեմին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչին միանում են նորանոր բարձրաստիճան ղեկավարներ ու առաջնորդներ: Կալիֆոռնիայից սենատոր Էնթոնի Պորտանտինոն տեսաուղերձ է հրապարակել, որով կոչ է անում միանալ «Այո՛, դա ցեղասպանություն է» (YesItsGenocide.org) խնդրագրին:

«Անցյալ տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև: Միացյալ Նահանգների գործող վարչակազմը հիանալի հարաբերություններ ունի ԱՄՆ հայ համայնքի հետ: Հետևաբար՝ օգտվեք պահից, միացեք ինձ և ստորագրեք խնդրագիրը»,-հայտարարել է սենատոր Էնթոնի Պորտանտինոն:

  • Կիսվել: