չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Մարուքյան

Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Մարուքյան

Ադրբեջանը փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները Բարդայի ռմբակոծությունների մասին կեղծ քարոզչությամբ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանը, որը ագրեսիա է գործել, գլխատել ու գնդակահարել խաղաղ բնակիչներին, սպանել ու հազարավոր մարդկանց էթնիկ զտումների ենթարկել, այժմ փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները Բարդայի ռմբակոծությունների մասին կեղծ քարոզչությամբ։ Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՛՛:

  • Կիսվել: