կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ամենաճիշտ գնահատականը կլինի, երբ որ իրավապահ մարմինները իրենց գնահատականը կտան. Սուքիասյանը՝ եղբոր մասնակցությամբ կրակոցների մասին

Ամենաճիշտ գնահատականը կլինի, երբ որ իրավապահ մարմինները իրենց գնահատականը կտան. Սուքիասյանը՝ եղբոր մասնակցությամբ կրակոցների մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր ԱԺ-ում Factor.am-ի հետ զրույցում անդրադարձավ եղբոր մասնակցությամբ կրակոցների մասին հարցին:

«Ամենաճիշտ գնահատականը կլինի, երբ որ իրավապահ մարմինները իրենց գնահատականը կտան»,- նշեց Սուքիասյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդար է, որ իր եղբայրը գտնվում է կալանքի տակ, պատգամավորը նշեց.

«Եթե ես արտահայտվեմ, սուբյեկտիվ կլինի, ավելի լավ է փաստաբանի և այլ մասնագիտական կառույցների դիմեք, որոնք իրենց կարծիքը կհայտնեն»:

Դիտարկմանը, որ եզակի դեպքերից է, երբ իշխանության ներկայացուցչի մերձավորը կալանավորվել է, և հարցին՝ ինչքանո՞վ վստահ կարելի է լինել, որ պատգամավորի գործոնը հաշվի առնելով՝ նախաքննական մարմինը կաշկանդված չի լինի, Սուքիասյանը նշեց.

«Նախ՝ այլ կողմ նույնպես կա, այլ փաստաբան նույնպես կա, դա ամենակարևոր հակակշիռն է, և արդեն պետք չէ նախաքննական մարմնի կաշկանդվածության մասին մտածել: Իհարկե, կլինեն արդար, որովհետև մենք միայն փաստաբանի առկայությունն ենք ապահովել, որ նա աշախատի: Իհարկե, շատ տեղեկացված ենք մանրամասներից: Սա է իրողությունը»:


  • Կիսվել: