ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ամենակարևորը իշխանության տարբեր թևերի միջև հավասարակշռություն պահելն է. Վահագն Խաչատուրյան

Ամենակարևորը իշխանության տարբեր թևերի միջև հավասարակշռություն պահելն է. Վահագն Խաչատուրյան

Ամենակարևորը իշխանության տարբեր թևերի միջև հավասարակշռություն պահելու խնդիրն է:

Այս մասին այսօր ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցների ընթացքում պատասխանեց նախագահի լիազորությունների մասին հարցին:

«Նախագահը ոչ թե պետք է որևէ մեկի կողմը կանգնի, պաշտպանի կամ չպաշտպանի, այլ պետք է գտնի այն լուծումը, որն ընդունելի է և որը նաև երկրի տարբեր իրավիճակներում ցնցումներ չի առաջացնի: Սա շատ կարևոր խնդիր է, որը պետք է լուծի այսօրվա նախագահը»,- ասաց Խաչատուրյանը: 

Խաչատուրյանը շեշտեց՝ այն մարդը, որը գալիս է նախագահի պաշտոնին, Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում պետք է կայացնի այդ ինստիտուտը: 

«Նախագահը հնարավորություն ունի որոշում կամ օրենք ներկայացնողների հետ աշխատել մինչ դա: Դա շատ լավ հնարավորություն է: Նախագահի ինստիտուտը նրա համար է, որ բոլորին բերի մի հարթակ, որը կոչվում է նախագահի ինստիտուտ, որտեղ լսի բոլորի տեսակետները: Նախագահի ինստիտուտին վերագրելը, որ ինքը պետք է քաղաքական որևէ ուժի պատվերը կատարի, սխալ մոտեցում է»,- նշեց Խաչատուրյանը:

  • Կիսվել: