Ամեն ինչ կորած չէ, անհնար ոչինչ չկա. մարտահրավերը մեր մեջ է. Րաֆֆի Հովհաննիսյան
33 տարի մենք ունեցել ենք մեր վաստակը, մեր նվաճումները, բերկրանքի մեր պահերը, բայց չենք գտել ազգային բանաձեւը, որ պահենք այն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Անձնականը, հատվածականը, կուսակցականը, նախագահականը գերակայել է ազգայինի ու պետականի նկատմամբ: Մարտահրավերը մեր մեջ է, անհնար ոչ մի բան չկա: Պետք է արժանապատվությունը հետ բերել, հայրենիքը հետ բերել, անկեղծություն եւ քաղաքացիականություն հետ բերել մեր ժողովրդին:
Մեր պատմությունը շարունակվում է: Այստեղ ամփոփված են մեր ծնողները, որոնք տվեցին իրենց կյանքը ոչ թե վասն ոչնչի, այլ հայրենիքի համար: Մենք դա պետք է իմաստավորենք մեզ փոխելով վերից վար, աջից ձախ, իշխանությունից ընդդիմություն, կամ շարունակենք այս հորձանուտի մեջ:
Բոլորիս մոտ կա այդ տենչանքը, որ ապրենք իրապես իրավական, իրապես անկախ, իրապես ինքնիշխան, անանձնական, ամենապատկան Հայաստանում: Դա է մեր գործելու իմաստը եւ մեր հնարավորությունը, օրհնանք, մեր սերնդի վերջին շանսը»,-ասաց նա:



