հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄԷ-ն անհամբերությամբ սպասում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ հետագա առաջընթացին. ԱՄԷ նախագահ

ԱՄԷ-ն անհամբերությամբ սպասում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ հետագա առաջընթացին. ԱՄԷ նախագահ

 

Արաբական Միացյալ Էմիրություններն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ հետագա առաջընթացին։ Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

«Էմիրությունները մեծ կարևորություն է տալիս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և շահագրգռված է զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր պետությունների հետ՝ Ադրբեջանի գլխավորությամբ»,-ասել է նա:

Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄԷ նախագահն ու Ալիևն այցելել են օկուպացված Շուշի:

  • Կիսվել: