Ալմաթիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը. ՀՀ-ն նույնպես մասնակցում է
Ալմաթիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Հայաստանը նույնպես մասնակցում է: Մեր երկիրը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Կազմակերպությունից հայտնում են, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի երկօրյա նիստում նախատեսվում է քննարկել մակրոտնտեսական իրավիճակը, մաքսային վարչարարությունը, թվայնացումը, ֆինանսական քաղաքականությունը, կոոպերացիոն նախագծերի աջակցությունը, ԵԱՏՄ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում մասնակից երկրները կքննարկեն արդիական հարցեր և կնախանշեն ԵԱՏՄ-ում համագործակցության հեռանկարները: