հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ալիևը վստահեցրել է՝ Ադրբեջանին պատերազմ պետք չէ, սպասում են խաղաղության պայմանագրի առաջարկի վերաբերյալ ՀՀ պատասխանին

Ալիևը վստահեցրել է՝ Ադրբեջանին պատերազմ պետք չէ, սպասում են խաղաղության պայմանագրի առաջարկի վերաբերյալ ՀՀ պատասխանին

՛՛Ադրբեջանը հայկական կողմից պատասխան է սպասում խաղաղության պայմանագրի առաջարկներին, որոնք Բաքուն ներկայացրել է Երևանին ավելի քան երկու ամիս առաջ՛՛։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իր իրաքցի գործընկեր Աբդել Լատիֆ Ռաշիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ նա նշել է, որ, իր խոսքով, Երևանի պատասխանը ուշացնելու պատճառն այն է, որ ՛՛վատ խորհուրդներ են ստանում, մասնավորապես՝ Ֆրանսիայից՛՛։

Ալիևը հավելել է, որ Հայաստանի ՛՛հավատարմությունը ֆրանսիական խորհրդին կարող է սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության համար՛՛։

՛՛Ֆրանսիան շատ կործանարար դեր է խաղում Հարավային Կովկասում։ Փաստորեն, Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար՛՛,-նշել է նա:

Ալիեւը նաեւ վստահեցրել է, որ Ադրբեջանին պատերազմ պետք չէ, եւ ՛՛որքան շուտ Հայաստանից պատասխան ստացվի խաղաղության պայմանագրի առաջարկի վերաբերյալ, այնքան լավ՛՛։

  • Կիսվել: