չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Ալիևը տարածաշրջանի առաջնորդն է և նոր սկզբունքի ստեղծողը․ Սաակաշվիլի

Ալիևը տարածաշրջանի առաջնորդն է և նոր սկզբունքի ստեղծողը․ Սաակաշվիլի

Իլհամ Ալիևը տարածաշրջանի առաջնորդն է և նոր սկզբունքի ստեղծողը: Այդ մասին ֆեյբուքյան էջոմ գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին 

«Վերջերս Անթալիայում անցկացված ֆորումում ակնհայտորեն աչքի ընկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վառ ելույթը, որը մերժեց աշխարհում տիրող կեղծ, երեսպաշտ քաղաքական կոռեկտությունն ու երկակի ստանդարտները։ Իրերն իրենց անուններով կոչելով՝ նախագահը բարձրաձայնեց այն, ինչ միգուցե ուրիշները մտածում, բայց չեն համարձակվում են բարձրաձայն արտահայտվել:
 

Նա հստակ մատնանշեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման փաստերը և ելք առաջարկեց ստեղծված իրավիճակից։ Իր ելույթով նա ևս մեկ անգամ հաստատեց, որ ոչ միայն տարածաշրջանի առաջնորդն է, այլ նաև պետությունների վարքագծի նոր սկզբունքի ստեղծողը՝ սեփական արժանապատվության զգացումով»,-գրել է Սաակաշվիլին»։ 

  • Կիսվել: