կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ալիևը սպառնացել է համարժեք պատասխան տալ ԵՄ-ին

Ալիևը սպառնացել է համարժեք պատասխան տալ ԵՄ-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ բողոքել է Եվրամիությունից, պնդելով, թե ԵՄ-ն իր միակողմանի դիրքորոշման պատճառով 2024 թվականին մեկուսացվեց հայ-ադրբեջանական բանակցություններից։

«Իսկ եթե ԵՄ-ն շարունակի զինել Հայաստանին, համարժեք պատասխան կստանա»,- սպառնացել է Ալիևը։

Նա նաև բողոքել է «պայմանական հայ-ադրբեջանական սահմանին» հայկական կողմից տեղակայված եվրոդիտորդներից, հեգնելով, թե նրանք վայրկենական կփախչեն, եթե Ադրբեջանի տարածքում մեկը փռշտա։

Նա նաև «ջղայնացել է» Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդայի վրա, ով 2024 թվականին այցելել է Ադրբեջան, իսկ հետո Հայաստան և Հայաստանում այցելել է սահմանում տեղակայված եվրոդիտորդներին։

  • Կիսվել: