հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ալիևը շնորհակալություն է հայտնել Տոկաևին՝ Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին աջակցելու համար

Ալիևը շնորհակալություն է հայտնել Տոկաևին՝ Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին աջակցելու համար

Աստանայում անցկացվող՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը, հայտնել է Տոկաևի մամուլի ծառայությունը:

Ալիևը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացներին աջակցելու համար: 

Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային կազմակերպությունների շրջանակներում հետագա փոխգործակցության հարցերի վերաբերյալ։

 

  • Կիսվել: