շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալիևը Փաշինյանին առաջարկել է անցակետեր տեղադրել Լաչինի ու ՀՀ-ի միջև. ԶԼՄ

Ալիևը Փաշինյանին առաջարկել է անցակետեր տեղադրել Լաչինի ու ՀՀ-ի միջև. ԶԼՄ

՛՛Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտնել է, որ այսօր Փաշինյանի հետ Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ հանդիպմանը ինքը պաշտոնապես Հայաստանին է ներկայացրել Ադրբեջանի Լաչինի շրջանի և Հայաստանի Հանրապետության միջև անցակետեր ստեղծելու առաջարկը՛՛, հայտնում է Ազմեդիան:

Անդրադառնալով սահմանազատման հարցերին՝ Ալիևը կարծիք է հայտնել, թե սահմանային անցակետեր պետք է տեղադրվեն ինչպես, այսպես կոչված, ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ երկու կողմում, այնպես էլ ՛՛Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին՛՛։

Ալիևի խոսքով՝ Հայաստանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկին։ Սակայն Ադրբեջանի այս մոտեցումը, ըստ Ալիևի, իբր ըմբռնում է գտնում Եվրոպայում և ԱՄՆ-ում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: