Ալիևը նշել է Հայաստանով անցնող ճանապարհի բացման մոտավոր ժամկետները և վստահեցրել, որ այն օգուտ կբերի նաև Երևանին
Զանգեզուրի միջանցքի շնորհիվ Հայաստանը տրանզիտային վճարներ կստանա փոխադրումներից»։ Այս մասին ասել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հաշվի առնելով, որ Ասիայից դեպի Եվրոպա Ադրբեջանի տարածքով բեռների ծավալները տարեցտարի աճում են, ես վստահ եմ, որ Զանգեզուրի միջանցքը կդառնա մայրցամաքները միացնող կարևոր տրանսպորտային օղակ։ Այժմ, երբ նախագահ Թրամփը իր անունն է տվել Զանգեզուրի միջանցքին, ապա վստահ եմ, որ այն շուտով կիրականացվի։
Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը, նկատի ունեմ երկաթուղին, դա շատ ժամանակ չպետք է պահանջի, քանի որ երթուղին ընդամենը 42 կիլոմետր է։
Եթե մենք այն կառուցեինք, կավարտեինք մեկ տարվա ընթացքում, քանի որ երկաթուղիներ կառուցելու ավելի մեծ փորձ ունենք։ Սակայն Հայաստանին կարող է ևս մի քանի տարի պետք գալ դրա համար», - նշել է Ալիևը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։


