ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիևը Մինսկի խմբի աշխատանքի արդյունքն անվանել է «զրոյական»

Ալիևը Մինսկի խմբի աշխատանքի արդյունքն անվանել է «զրոյական»

Մենք ինքներս ենք լուծել այս հակամարտությունը: Այս մասին, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Մինսկի խմբի աշխատանքի արդյունքն անվանելով ՛՛զրոյական՛՛: Այս մասին տեղեկացնում է minval.az-ը

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մինսկի խումբը գործել է 28 տարի մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որի ընթացքում համանախագահները հարյուրավոր այցելություններ են կատարել Ադրբեջան և Հայաստան։ Արդյունքն ակնհայտ է, աշխատանքի արդյունքը՝ զրոյական՛՛:

Ալիևը հավելել է. ՛՛Ադրբեջանն ինքը կարգավորեց այս հակամարտությունը։ Փաստորեն, հակամարտությունը կարգավորելու համար Մինսկի խմբին տրված մանդատը գուցե վավեր է դե յուրե, բայց դե ֆակտո կարող է անվավեր համարվել՛՛:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները։

՛՛Պատերազմից հետո Եվրամիության հետ մեր շփումները ավելի ինտենսիվ դարձան։ ԵՄ-ն ընդունեց նաեւ հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները... ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին եւ ապրիլին տեղի ունեցան եռակողմ հանդիպումներ։ Այս հանդիպումների մասին տեղեկություն է տրվել։ Եզրափակիչ հուշագրի մեջ չի եղել ՛՛Լեռնային Ղարաբաղ՛՛ անվանումը, ինչը բնական է։ Քանի որ Ադրբեջանը դրա դեմ է հանդիս գալիս, չկա նաեւ ՛՛հակամարտություն՛՛ բառը։ Դա բնական է, քանի որ հակամարտություն չկա։ Հակամարտությունը կարգավորված է՛՛,-ասել է Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: