Ալիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունից
՛՛Տարածաշրջանում արդեն խաղաղություն կա, բայց խաղաղության պայմանագրի համար կարևոր է, որ Հայաստանը վերջ դնի իր Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ ՛՛տարածքային պահանջներին՛՛։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Պայմանագրի ստորագրման համար կարևոր է, որ Հայաստանն իր Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով վերջ դնի Ադրբեջանի դեմ ՛՛տարածքային հավակնություններին՛՛, ինչպես նաև դադարեցվի անցյալի մասունք հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված բոլոր ինստիտուտների գործունեությունը՛՛: