երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ալիևը իր խոսքում նշեց, որ որևէ տարածքային պահանջ չունի Հայաստանի նկատմամբ ու նկատի չունի սուվերենությունից դուրս գտնվող ճանապարհը. Հովհաննիսյան

Ալիևը իր խոսքում նշեց, որ որևէ տարածքային պահանջ չունի Հայաստանի նկատմամբ ու նկատի չունի սուվերենությունից դուրս գտնվող ճանապարհը. Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարել է, թե հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանն աջակցում է Ալիևի կողմից հնչեցված Զանգեզուրի միջանցքի գաղափարին։

Նրա խոսքով. «Քանի որ հետո Ալիևը նշեց, որ ինքը նկատի չի առնում էքստերիտորիալ ինչ-որ տարածք, բնականաբար, բանակցային գործընթացի հետագա փուլերում տերմինաբանության առումով կմոտարկենք մեր մոտեցումները»։

Արթուր Հովհաննիսյանը վստահեցրել է՝ բազմիցս են ասել, որ իրենց համար կարմիր գիծ է միջանցքի հարցը. «Երեկվա հանդիպման ընթացքում դա վերահաստատվեց ևս մեկ անգամ»:

Ըստ նրա, Հայաստանի համար կարմիր գիծ է էքստերիտորիալ որևէ ճանապարհի տրամադրումը. «Ալիևը իր խոսքում նշեց, որ որևէ տարածքային պահանջ չունի Հայաստանի նկատմամբ ու նկատի չունի սուվերենությունից դուրս գտնվող ճանապարհը: Այս տրամաբնության մեջ մենք պետք է շարժվենք առաջ»։

  • Կիսվել: