երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ալիևը հող է նախապատրաստում ԼՂ-ի բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության համար․ Մարուքյան

Ալիևը հող է նախապատրաստում ԼՂ-ի բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության համար․ Մարուքյան

Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության համար:

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու լիազորություն։ Այս մասին թվիթերյան իր գրառման մեջ նշել է ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Արցախի վերաբերյալ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարությունները։

«Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության, այդ թվում՝ միջնորդների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության և նրանց հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու համար»,- գրել է Մարուքյանը։

  • Կիսվել: