երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին միջնորդներ պետք չեն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին միջնորդներ պետք չեն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար

՛՛Ադրբեջանը միջնորդների կարիք չունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին երդմնակալության իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

՛՛Մեզ այդ հարցում միջնորդ պետք չէ։ Ես դա ասել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ ասել այս բարձր ամբիոնից՝ մենք մեր հարցը լուծեցինք՛՛,-ասել է Ալիևը։

Նրա կարծիքով՝ այդ հարցի էությունն արհեստականորեն ուռճացվում է: ՛՛Հայաստանի հովանավորները մշտապես ցանկանում են քննարկել այդ հարցը, ջանքեր գործադրել, վերմակն իրենց վրա քաշել, միջնորդ լինել ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է դուրս բերվի համաշխարհային օրակարգից, քանի որ բոլորը, ովքեր չեն ալարում, ցանկանում են զբաղվել այս հարցով: Գնացեք եւ զբաղվեք ձեր գործերով՛՛, -ընդգծել Է Ադրբեջանի նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: