երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիևը Ղազախստանի նախագահի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ իր երկրի ու ՀՀ-ի միջև բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ

Ալիևը Ղազախստանի նախագահի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ իր երկրի ու ՀՀ-ի միջև բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ

Ադրբեջանի և Ղազախստանի Բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք մանրամասն քննարկել են տարածաշրջանային խնդիրները:

՛՛Ես Կասիմ-Ժոմարտ Քեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների գործընթացի մասին և հույս հայտնել, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և մեր պատմության այս ծանր ու սև էջի շրջմամբ՛՛,-ասել է Ալիևը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: