երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ալիևը ևս ժամանել է Մոսկվա

Ալիևը ևս ժամանել է Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի մոսկովյան թղթակիցը, Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ։

Նախօրեին հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում տեղի կունենա Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:   Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում: 

  • Կիսվել: