շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
  Ալիեւը ԵՄ-ին մեղադրում է ՀՀ-ին ու Ադրբեջանին օգնություն տրամադրելու հարցում անարդարության համար

Ալիեւը ԵՄ-ին մեղադրում է ՀՀ-ին ու Ադրբեջանին օգնություն տրամադրելու հարցում անարդարության համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անարդար է համարում այն, որ Եվրամիությունը նախատեսում է առաջիկայում Հայաստանին 2,6 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրել, իսկ Ադրբեջանին տրամադրվող նմանատիպ օգնության ծավալը կազմելու է 140 միլիոն դոլար: Այս մասին Ալիեւն ասել է իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, նշել է. ՛՛Տարբերությունը մոտ քսանապատիկ է։ Արդյոք սա արդա՞ր է: Ոչ։ Արդյոք սա արտացոլու՞մ է երկու երկրների իրական կարիքները: Ոչ։ Եթե անգամ մի կողմ դնենք ազատագրված տարածքներում հայկական կողմի իրականացրած սարսափելի ավերածությունները եւ նայենք երկու երկրների բնակչությանը, ապա կարելի է ավելի քան հնգապատիկ տարբերություն տեսնել՝ Ադրբեջանի բնակչությունը 10 միլիոն է, իսկ Հայաստանինը՝ 2 միլիոն՛՛։

Նա նաեւ ասել է, որ ցանկանում են, որ Ադրբեջանին միջոցներ տրամադրվեն նույն պայմաններով եւ նույն ծավալով, ինչ ՀՀ-ին:

 

  • Կիսվել: