հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալիևը դարձյալ սպառնացել է Հայաստանին

Ալիևը դարձյալ սպառնացել է Հայաստանին

Բաքուն կկանխի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները: Այս մասին  այսօր Հադրութում զորամասի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Սպառնալով ՀՀ-ին՝ Ադրբեջանի նախագահը նշել է.«Եթե Հայաստանը կրկին փորձի մեզ համար վտանգի աղբյուր լինել, ապա նրանց վերջը կլինի նույնը, ինչ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում»,-նշել է նա:

Նա նաև հավելել է. «Մենք երբեք չենք կարող սպառնալիք թույլ տալ մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր տարածքային ամբողջականությանը։ Եթե ​ մեզ համար սպառնալիք ենք տեսնում, նույնիսկ երկրից դուրս, ապա մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Այդ 44 օրվա ընթացքում քանի անգամ փորձեցին մեզ կանգնեցնել, քանի անգամ ճնշում գործադրեցին, սպառնացին, սակայն մեզ ոչ ոք չէր կարող կանգնեցնել»:

Եթե ՀՀ-ն կրկին փորձի մեզ համար վտանգի աղբյուր լինել, ապա նրա վերջը կլինի նույնը, ինչ ԼՂ երկրորդ պատերազմում. Ալիև

 

  • Կիսվել: