շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ալիևը դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու «անհրաժեշտության» մասին

Ալիևը դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու «անհրաժեշտության» մասին

Ալիևը դրական է համարում Աբու Դաբիում Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով Երևանից արված հայտարարությունները, մասնավորապես՝ Արցախն Ադրբեջանի կազմում ավելի շուտ ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը: Այս մասին օկուպացված Արցախում անցկացվող գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Բացի դրանից՝ նա կրկին պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և համաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, որից հետո, ըստ Ալիևի, հնարավոր կլինի խոսել խաղաղության պայմանագրի նախաստորագրման, ապա նաև ստորագրման մասին:

Նա նաև հավելել է, որ, ըստ էության, խաղաղության պայմանագրի տեքստն արդեն համաձայնեցված է:

  • Կիսվել: