շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալիեւն առաջարկում է եռակողմ հարթակ ստեղծել Բաքվի, Երեւանի եւ Թբիլիսիի մասնակցությամբ

Ալիեւն առաջարկում է եռակողմ հարթակ ստեղծել Բաքվի, Երեւանի եւ Թբիլիսիի մասնակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջարկում է Բաքվի, Երեւանի եւ Թբիլիսիի մասնակցությամբ եռակողմ հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար։

Նախաձեռնության մասին նա հայտարարել է Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Ալիեւը նշել է նման հարթակի ստեղծման կարեւորությունը։  Նրա խոսքով՝ այդ հարթակում կարող են քննարկվել նաեւ էներգետիկայի, կապի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նա նաեւ վստահեցրել է, որ աջակցում է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

  • Կիսվել: