հինգշաբթի, նոյեմբեր 7
7 / 11 / 2024
Ալիևի ռեժիմը հարձակվում է Հայաստանին աջակցող Ֆրանսիայի վրա. Le Journal du Dimanche

Ալիևի ռեժիմը հարձակվում է Հայաստանին աջակցող Ֆրանսիայի վրա. Le Journal du Dimanche

Իլհամ Ալիևի ռեժիմը հարձակվում է Ֆրանսիայի վրա՝ Հայաստանին աջակցելու համար: Այս մասին գրել է ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը։

Նշվում է, որ այդ  նպատակով Բաքուն ընդլայնում է անդրծովյան տարածքներում անկախության ցանկությունը խթանելուն ուղղված նախաձեռնությունները:

Պարբերականը նշում է, որ հուլիսի 20-ին Մարտինիկայի անկախության խմբերը մի քանի ներկայացուցիչներ են ուղարկել Ադրբեջան՝ Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպած «ապագաղութային համաժողովի» ժամանակ։

«Իլհամ Ալիևի ռեժիմը, դժգոհ լինելով Հայաստանին ցուցաբերած Ֆրանսիայի աջակցությունից, ձգտում է ապակայունացնել անդրծովյան տարածքները՝ բարձրացնելով անկախության ուրվականները: Դա ռազմավարություն է, որը Նոր Կալեդոնիայում փորձարկվել է տարբեր աստիճանի հաջողությամբ:

Համաժողովի արդյունքում շուրջ քսան անկախության շարժումներ արձանագրել են «Ֆրանսիական վերջին գաղութների ազատագրման միջազգային ճակատի» ստեղծումը։

Մարգինալ և քաղաքական ոլորտում ոչ այնքան ազդեցիկ Մարտինիկան քիչ ազդեցություն ունի կղզին ցնցող ցույցերի վրա։ Բայց Ադրբեջանի գրեթե անսահմանափակ ֆինանսական հոսքերը կարող են ամրապնդել դրանք և ի վերջո բանավեճին մասնակցելու հնարավորություն ընձեռել»,-գրել է Le Journal du Dimanche-ը:

  • Կիսվել: