Ալիևի ներկայացուցիչը դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին
«Խաղաղության համաձայնագրի անավարտ տեքստը ստորագրելու Հայաստանի համառ փորձերը ոչ այլ ինչ են, քան փորձ՝ թոզ փչել միջազգային հանրության աչքին և թաքցնել իր իրական մտադրությունները»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նա նշել է, որ Հայաստանն Ադրբեջանի համար «անընդունելի առաջարկներ է ներկայացնում և ձգձում բանակցությունները»:
«Հայաստանը և նրա կողմնակիցները պետք է հասկանան, որ առանց Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված «տարածքային պահանջների» խնդրի լուծման անհնար է վերացնել հայ-ադրբեջանական հակամարտության արմատական պատճառները և հասնել տևական խաղաղության»,-հավելել է Ամիրբեկովը:
Նա կրկին վստահեցրել է, որ Ադրբեջանը, իբր, հանդես է գալիս խաղաղության օգտին, և այժմ քայլը պետք է անի Երևանը:
«Գնդակը Հայաստանի դաշտում է, և մենք հույս ունենք, որ բաց չեն թողնի մեր հարաբերություններում ողբերգական էջը շրջելու պատմական հնարավորությունը»,-ասել է նա: