չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ալիևի լկտի պահվածքը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լռությամբ

Ալիևի լկտի պահվածքը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լռությամբ

Ալիեւի լկտի պահվածքը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լռությամբ:

Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով միջնորդների հասցեին Ալիեւի ծաղրական հայտարարությունների մասին հարցին եւ նրա այն պնդմանը, թե հակամարտությունը «կարգավորվել է»։

«Առաջին անգամը չէ, որ նա ծաղրում է համանախագահներին, ոչ միայն ծաղրում է, այլեւ նվաստացնում։ Համանախագահները պետք է անցնեն կոշտ միջոցների։ Նրանք պետք է խոսեն ոչ թե հաշտարարի, այլ արբիտրի դիրքերից։ Եթե նույնիսկ Ադրբեջանն ասում է, որ հակամարտությունը կարգավորված է, բոլորը հասկանում են, որ իրավիճակը միայն խորացել է։ Եվ բոլոր համանախագահները խոստովանում են, որ հակամարտությունը չի լուծվել։ Եթե Ադրբեջանը չի ցանկանում կապ հաստատել միջազգային հանրության հետ, ապա միջազգային հանրության կողմից պետք է լինեն միակողմանի որոշումներ»,-եզրափակեց Արտակ Բեգլարյանը։

Միեւնույն ժամանակ, համանախագահների հասցեին Ալիեւի ծաղրից հետո այդ երկրները պետք է առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու ոչ միայն Արցախ այցելեին, այլեւ ճանաչեին եթե ոչ անկախությունը, ապա գոնե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման փաստը, հատկապես պատերազմից հետո, որովհետեւ պատերազմի հետեւանքով բոլոր հիմնական քննարկվող հարցերը կամ լուծված են, կամ ոտնահարված, բացի ինքնորոշման իրավունքից։ Իսկ որքան ավելի շատ նրանք հետեւեն վախկոտ քաղաքականությանը, այնքան ավելի շատ Ադրբեջանը կլկտիանա»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։

  • Կիսվել: