հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ալիևի հայտարարությունները վկայում են՝ նա չի ձգտում խաղաղության.Թորոսյանը՝ Լիտվա-ՀՀ բարեկամական խմբին

Ալիևի հայտարարությունները վկայում են՝ նա չի ձգտում խաղաղության.Թորոսյանը՝ Լիտվա-ՀՀ բարեկամական խմբին

Արսեն Թորոսյանի հրավերով եռօրյա այցով Հայաստան է ժամանել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

«Ողջունում եմ ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Ուրախ եմ, որ եկել եք Հայաստան: Նման հանդիպումները նպաստում են զարգացնելու երկկողմ հարաբերությունները, հնարավորություն ընձեռում քննարկելու տարածաշրջանային հարցեր»,- ընդունելով հյուրերին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակումից եւ դրա հետեւանքով ԼՂ լիակատար էթնիկ զտումից:

Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման առաքելության դերակատարությունը:

Բարեկամական խմբի անդամ Անուշ Քլոյանն ընդգծել է, որ Հայաստանը ջատագովն է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման եւ այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Պատգամավորի խոսքով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վկայում են այն մասին, որ վերջինս չի ձգտում խաղաղության, քանի որ ունի ծավալապաշտական նկրտումներ:

Հայ խորհրդարանականները լիտվացի գործընկերներին ներկայացրել են ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմքում դրված է տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման տեսլականը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: