Ալի Խամենեին Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը
Այսօր (երեքշաբթի) առավոտյան Իմամ Խամենեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հաստատուն քաղաքականությունը հարևանների, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումն է։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, և երկու երկրների համագործակցությունը ամուր կերպով կշարունակվի՝ սահմանված շահերի հիմամբ և այլոց քաղաքականություններից անկախ»։
Pars Today-ի հաղորդման համաձայն, այս հանդիպմանը Իմամ Խամենեին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի երդմնակալության արարողությանը, ինչպես նաև նահատակ Ռայիսիի հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու համար, ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։ Նա ասել է․
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Զանգեզուրի երթուղին համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է պնդել իր այս դիրքորոշումը»։
Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծելով, որ օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ երկրների հարաբերությունների համար, հավելել է․ «Այն, ինչ,որ ապահովում է երկրների անվտանգությունն ու բարեկեցությունը,իրեն և մերձավորներին ապավինելն է և հեռվից, ոմանց կողմից իրականացվող քայլերը, ովքեր միջամտում են այլ երկնրեի ներքին գործերին, կվնասի նրանց»։
Իմամ Խամենեին նաև անդրադառնալով Իրանի ժողովրդի և երկրի հայության լավ հարաբերություններին նշել է․«Իրանահայերը մեծ դեր են ունեցել պարտադրյալ պատերազմի ժամանակ, և ես անձամբ այցելել եմ բազմաթիվ հայերի բնակարաններ»։
Իսլամական հեղափոխության առաջնորդն այնուհետև նշելով,որ Հիսուս Քրիստոսի նկատմամբ հարգանքը վերջնական և անվիճելի հարց է մուսուլմանների մոտ, ասել է․ «Մեր տեսակետից՝ այս վիրավորանքները աստվածային կրոնների մեծերի, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսի նկատմամբ դատապարտելի են»:
Այս հանդիպմանը, որին մասնակցում էր Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադռեզա Արեֆը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր գոհունակությունը հայտնելով երկու երկրների միջև ընդլայնվող հարաբերությունների առնչությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ Մասուդ Փեզեշքյանի հետ իր երկխոսությունը, դրական և կառուցողական է գնահատել և ասել է.«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում ոչ մի անդրտարածաշրջանային երթուղի իր տարածքում»։
Փաշինյանը Իրանի և Հայաստանի հարաբերություններն անվանել է ռազմավարական և իր գոհունակությունը հայտնել երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ու դիվերսիֆիկացման կապակցությամբ։ Նա կարևոր է գնահատել այս գործընթացի շարունակականությունը։