չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցությանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՛՛Բելտան՛՛։

Լուկաշենկոն, մասնավորապես, նշել է. ՛՛Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայությունը դարձան երկրի համար կարեւորագույն հասարակական-քաղաքական արշավում հաջողության գրավականը՛՛:

Նա համոզմունք է հայտնել, որ Մինսկի եւ Երեւանի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը այսուհետ եւս կզարգանա՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկամության եւ բարգավաճման:

 

  • Կիսվել: