ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ալեքսանդր Արզումանյանը հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահին

Ալեքսանդր Արզումանյանը հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահին

Հոկտեմբերի 26-ին Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Անջեյ Դուդան շնորհավորել է դեսպան Արզումանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Անդրադարձ է կատարվել հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։ Հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Ալեքսանդր Արզումանյանն այցելել է Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձան, ծաղկեպսակ զետեղել և հարգանքի տուրք մատուցել Լեհաստանի համար զոհված զինվորների հիշատակին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: