կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
 Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 8-ին ստորագրել է մի շարք օրենքներ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

«Ալեն Սիմոնյանը ստորագրել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները, «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Անկանխիկ գործառնությունների մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահuկողության մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթները»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: