ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ․
«Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի՛ քույրեր եւ եղբայրներ,
Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրն է, որը Հայաստանի Հանրապետության տոնացույցը համալրել է մեկ տարի առաջ:
Ձեր ավանդույթներով, մեր երկիրը շենացնելու պատրաստակամությամբ եւ դժվարությունները հավասարապես կիսելու սրտացավությամբ եղել եւ մնում եք մեր մեծ ընտանիքի անդամը:
Փոքրաթիվ, բայց մշակութային բազմազանությամբ մեր երկիրը հարստացնող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միասին ապրելու եւ համերաշխության լավագույն օրինակն են:
Շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ Հայաստանն իրենց հայրենիքը համարող եւ սիրող մեր այլազգի քույրերին եւ եղբայրներին: Մենք գնահատում եւ հիշում ենք ձեր պապերի, զավակների սխրանքներն ու անձնազոհությունը, միշտ ձեր կողքին ենք, դրանում կասկած լինել չի կարող»:

  • Կիսվել: