հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմին․ որոշում

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմին․ որոշում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ.ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-նշված է որոշման մեջ:

Հրապարակված տարբերակը՝ այստեղ։

  • Կիսվել: