շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը մեքենայում չի եղել, նա վարորդներին զգուշացրել է՝ խախտման դեպքում կազատվեն աշխատանքից

Ալեն Սիմոնյանը մեքենայում չի եղել, նա վարորդներին զգուշացրել է՝ խախտման դեպքում կազատվեն աշխատանքից

Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցերի Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում:

«Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից»,- ասվում է Խաչատրայի հայտարարության մեջ։

Տեսանյութը՝ այստեղ։

  • Կիսվել: