ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակի հետ

Ալեն Սիմոնյանը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադարձ է եղել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա ձեռքբերումներին, երկկողմ կապերի խթանմանն ուղղված հետագա անելիքներին:

Զրուցակիցները քննարկել են ոլորտային փոխգործակցության խորացման եւ ընդլայնման հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը: Առանցքային են համարվել համատեղ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերը:

Կողմերը կարեւորել են երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, մտքեր փոխանակել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է բարեկամական խմբերի համագործակցված աշխատանքի ակտիվացումը:

  • Կիսվել: