ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել աշակերտներին ու շնորհակալություն հայտնել ծրագրի ընթացքում ցուցաբերած ակտիվության համար: Խորհրդարանի ղեկավարը երիտասարդներին ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող որոշ մանրամասներ, խոսել քաղաքական գործչի կերպարային առանձնահատկություններից, ինչպես նաև հանրային խոսքի կարևորությունից:

Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկումների ժամանակ ԱԺ նախագահը պատասխանել է պատանիներին հետաքրքրող տարբեր հարցերի:

  • Կիսվել: