ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի վարչապետի հետ քննարկել են համագործակցությանն առնչվող տարբեր թեմաներ

Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի վարչապետի հետ քննարկել են համագործակցությանն առնչվող տարբեր թեմաներ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ադիլբեկ Կասիմալիեւի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ընդգծելով երկու երկրների համար Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունը` կողմերն արձանագրել են, որ առկա է չիրացված ներուժ` հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:

Քննարկումների առանցքում են եղել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր թեմաներ: Առանձնահատուկ կարեւորություն է տրվել երկու երկրների առեւտրաշրջանառությանը եւ զբոսաշրջությանը վերաբերող հարցերին:

  • Կիսվել: