հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Ալեն Սիմոնյանը և Էդմոնդո Չիրիելլին քննարկել են ՀՀ-ի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանը և Էդմոնդո Չիրիելլին քննարկել են ՀՀ-ի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
 
Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, հատուկ ուշադրություն է հրավիրվել տնտեսական համագործակցության ակտիվացման թեմային` արտաքին տնտեսական կապերի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում։
 
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

  • Կիսվել: