հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի դեմ

Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի դեմ

Ազգային ժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի դեմ։ Սիմանյանը համարում է, որ Հովհաննիսյանը արել է հայտարարություններ, որոնցով արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, հայտնում է factor.am-ը։

Սիմոնյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը հաստատեց, որ հայցադիմում ներկայացնելու համար առիթ են հանդիսացել ասուլիսի ընթացքում Ալեն Սիմոնյանի հասցեին Վոլոդյանի Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությունները։

«Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կարլեն Սիմոնյանը, որ մինչև Ալեն Սիմոնյանի քաղաքականություն մտնելը պարզապես իր եղբոր նկարած պոռնո ֆիլմերն էր տարածում, երեք հատ ասֆալտապատման ընկերություն ունի, և դուք գիտեք, որ այս տարիների ընթացքում 100 մլն դոլարի ասֆալտի փող է ստացել պետությունից»,-նոյեմբերի 28-ին, Հայելի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել էր Հովհաննիսյանը և հայտարարել, որ 100 մլն դոլարով ՀՀ բանակը ժամանակակից զենք-զինամթերք կարող էր գնել։ Հետո Հովհաննիսյանը հիշեցրել է Ալեն Սիմոնյանի խոսքերը, թե մինչև իրենց իշխանության գալը երկիրը 30 տարի թալանել են ու իրենք չգիտեն՝ ինչ անել»,-ասել էր Հովհաննիսյանը՝ Սիմոնյանին անվանելով «թուրք»,« տականք»։

 

  • Կիսվել: