շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանը Չինաստանի նոր դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանը Չինաստանի նոր դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին:

 

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

  • Կիսվել: