Ալեն Սիմոնյանն ու Արման Աբովյանը թարմացնում են միմյանց հիշողությունը
Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ նույնասեռական զույգերի կողմից երեխա որդեգրելու վերաբերյալ օրինագիծն անվանել էր քաղաքական նպատակներ հետապնդող եւ, դիմելով ԲՀԿ-ին, նշել, թե կարող են հիշեցնել նրանց անցյալը: Լրագրողների հետ զրույցում այս ամենին անդրադարձավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Եթե մենք սկսենք իրեն հիշեցնել, լավ բան չի լինի»,-ասաց Աբովյանը և հավելեց. «Մենք բոլորս աշխատում ենք միասին, եւ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը: Ես զերծ կմնամ մեկնաբանել: Քաղաքական պայքար է գնում, եւ ամեն ուժի ներկայացուցիչ խոսում է, մեղադրանքներ է հնչեցնում: Դա իր տեսլականն է, ճիշտ կլինի իրեն հարցնեք»:
Իսկ թե ինչ պիտի հիշեցնի Ալեն Սիմոնյանին, Արման Աբովյանը չասաց: