կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանն իր զրպարտության համար պատրա՞ստ է կրել քաղաքական պատասխանատվություն. Արտակ Զաքարյան

Ալեն Սիմոնյանն իր զրպարտության համար պատրա՞ստ է կրել քաղաքական պատասխանատվություն. Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ:

«Նիկոլի սուրհանդակ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ «Արցախի կապիտուլյացիան պատրաստել, թղթերով գրել, ստորագրել, գծել են էն մարդիկ, որոնք մեզ հիմա դրա մեջ մեղադրում են»։

Դե եթե, ըստ իրեն, այդպես է, ապա թող սույն անձը բացատրի՝ ի՞նչ է նշանակում Նիկոլի ասած. «սեփական կետից սկսած բանակցությունը»:

Կապիտուլացված, ծնկի եկած, բարոյազրկված իշխանության ներկայացուցիչ Ալենն իր զրպարտության համար պատրա՞ստ է կրել քաղաքական պատասխանատվություն, թե՞ էլի հերթական խառնակչությունն (մուտիլովկա) է արել»,-գրել է Արտակ Զաքարյանը:

  • Կիսվել: