ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասվում է․

"1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն անկախ պետականության հիմնաքարն էր:

Հայ ժողովուրդն, այդ պատմական իրողությունից հետո ուղիղ մեկ տարի անց իրականացնելու էր իր վաղեմի երազանքը՝ ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն: Այս քայլով սկսվեց մեր պատմության նոր շրջաթուլը: Քաղաքակիրթ աշխարհի հետ հաղորդակցման այս պատուհանի բացած հնարավորությունն այսօր մերն է, եւ պարտավոր ենք զարգացնել անկախության մտածելակերպի մշակույթը:

Մենք Անկախության հռչակագրին հաջորդող զարգացումների ականատեսն ու կրողն ենք մինչն օրս: Բայց մեր տոկունությունն ու կամքը մեզ երբեք չեն լքելու, մենք շարունակելու ենք ապրել ու արարել Անկախ Հայաստանում: Մեր խոնարհումն ու հարգանքը բոլոր ժամանակներում անկախության հռչակման համար պայքարած մարդկանց: Խաղաղություն եւ փառք Հայաստանի Հանրապետությանը": 

  • Կիսվել: