Ալեն Սիմոնյանի օժանդակությամբ կատարված ծրագրերը և ՀՀ նախագահի լիազորությունները կատարելու ժամանակ ունեցած հանդիպումները (տեսանյութ)
ՀՀ ԱԺ-ն տեսանյութով ներկայացրել է 2022-ին խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի օժանդակությամբ իրականացված ծրագրերը և ՀՀ նախագահի լիազորությունները կատարելու ժամանակ նրա ունեցած հանդիպումները:
«Անցնող տարում Ալեն Սիմոնյանն իրականացրել է Հանրապետության նախագահի լիազորությունները: 2022 թ. ԱԺ նախագահի օժանդակությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր: Աջակցություն է ցուցաբերվել կրթական հաստատություններին, անապահով ընտանիքներին, արցախյան պատերազմների մասնակիցների եւ զոհվածների ընտանիքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:



