Ակնկալում եմ ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության զարգացումը. Միրզոյանը՝ Դևիդ վան Վիլին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների նորանշանակ արտգործնախարարին:
«Անկեղծ շնորհավորանքներս Դևիդ վան Վիլին՝ Նիդերլանդների արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Մաղթում եմ հաջողություններ այս նոր պաշտոնում և ակնկալում եմ մեր արդյունավետ համագործակցությունն ու Հայաստան-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության զարգացումը»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում:


