կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ակնհայտ է, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն կարող ռազմական գերակայության հասնել ռազմադաշտում. Ֆիցո

Ակնհայտ է, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն կարող ռազմական գերակայության հասնել ռազմադաշտում. Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հույս է հայտնել, որ Ստամբուլում մեկնարկած ուղիղ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որոշակի արդյունքների կհանգեցնեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սլովակիայի վարչապետն այս մասին ասել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում ունեցած ելույթում։ 

«Պատերազմն Ուկրաինայում անմեղ մարդկանց տառապանքների պատճառ դարձավ և ազդեց միլիոնավոր մարդկանց վրա՝ փոփոխելով մատակարարման շղթաները։ Ակնհայտ է, որ ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը չեն կարող ռազմական գերակայության հասնել ռազմադաշտում, չկա նաև ռազմական լուծում տվյալ հակամարտությանը։ 

Մենք աջակցում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, որը վերաբերում է 30-օրյա զինադադար հաստատելուն, որին հաջորդել են խաղաղ բանակցությունները հակամարտող կողմերի միջև։ Հույս ունենք, որ ուղիղ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որոնք մեկնարկել են Ստամբուլում, կհանգեցնեն որոշակի արդյունքի։ Ուկրաինան մեր հարևանն է, ուստի ցանկանում ենք ունենալ անկախ, ինքնիշխան և տնտեսապես զարգացած հարևան։ Սա մեր կենսական հետաքրքրությունն է»,- շեշտել է Ֆիցոն։ 

Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Սլովակիան ուկրաինական կողմին տրամադրել է մեծածավալ աջակցություն՝ 3,5 միլիարդ եվրոյի չափով։ 

«Եթե Ուկրաինան ցանկանա, մենք կնպաստենք նրա եվրոպական ինտեգրացիային»,- ասել է Սլովակիայի վարչապետը։ 

  • Կիսվել: